Խորեն Բայրամյանը Սպարտակին թոփ ակումբ չի համարում
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարծիք է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» մասին, տեղեկանում ենք «РБ Спорт»-ից:
– Անդրեյ Արշավինը «Սպարտակը» թոփ-ակումբ չի համարում: Նրա թոփերի ցանկում են ԲԿՄԱ-ն, «Կրասնոդարը» և «Զենիթը»: Իսկ դու կարո՞ղ ես նշել քո թոփ-ցուցակը:
– Ես համաձայն եմ Արշավինի հետ: «Զենիթը» համար մեկն է. վերջին 10 տարում նրանք բազմաթիվ տիտղոսներ են նվաճել, ԲԿՄԱ-ն՝ նույնպես: «Կրասնոդարն» այս պահին չեմպիոն է: Եթե այդ ակումբը ևս 1-2 անգամ դառնա չեմպիոն, բոլորը կսկսեն այն թոփ համարել:
– Այո՛, բայց «Սպարտակի» մասին գիտի ֆուտբոլի յուրաքանչյուր սիրահար:
– 2017 թվականին նրանք չեմպիոն դարձան, ճի՞շտ է: Արդեն 8-9 տարի է անցել: «Սպարտակին» ամենուր սիրում են, բայց ավելի շուտ՝ անցյալի վաստակի համար: Դա «ժողովրդական թիմ» է: Մենք նույնիսկ «Ռոստովում» ենք դա զգում. երբ «Սպարտակն» է գալիս, ավելի շատ երկրպագուներ են ներկա խաղին: Թղթի վրա և փաստերով նրանք վաղուց չեմպիոն չեն, բայց ես նրանց կներառեի իմ թոփ-6-յակում՝ ինչպես «Դինամոյին» ու «Լոկոմոտիվին»: