Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Պատմության լավագույն խաղարկողներից մեկն ավարտեց կարիերան
13 Փետրվար 2026

Պատմության լավագույն խաղարկողներից մեկն ավարտեց կարիերան

40-ամյա լեգենդար խաղարկող Քրիս Փոլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Բասկետբոլիստը NBA-ում անցկացրել է 21 մրցաշրջան: 11 անգամ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականներում, 12 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»: Ամերիկացին 9 անգամ ներառվել է լիգայի պաշտպանական հավաքականներում:

Քրիս Փոլը NBA-ի պատմության 2-րդ տեղում է ասիստներով (12,552), 2-րդը՝ խլումներով (2,728) և 36-րդը՝ վաստակած միավորներով (23,058):

Բասկետբոլիստի կարիերայի լավագույն արդյունքը եղել է 2021 թվականին «Ֆինիքսի» կազմում եզրափակիչ հասնելը:

Փոլը նաև Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է (2008, 2012):

Նախորդ հոդվածը
Վինիսիուսը ծիծաղով է արձագանքել Բարսելոնայի 0:4 հաշվով պարտությանը
Հաջորդ հոդվածը
Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը` Ծաղկաձորում կայացած Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։