Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը` Ծաղկաձորում կայացած Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթող
13 Փետրվար 2026

Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը` Ծաղկաձորում կայացած Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթող

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվեց Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների 3-րդ կատեգորիայի մրցաշարը։

Աղջիկների զուգախաղում հաղթեցին Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը։ Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչները 2։0 (6։3, 7։5) հաշվով առավելության հասան Բելառուսը ներկայացնող Ալինա Դոբրիան-Սոֆյա Ֆիլիպենիա խաղային զույգի նկատմամբ։

Աղջիկների մենախաղի հաղթողը Միլանա Գուսարն էր (Բելառուս), որը 2։0 (6։1, 6։3) հաշվով առավելության հասավ հայրենակցուհու՝ Ալինա Լիխտարովիչի նկատմամբ։

Տղաների զուգախաղի եզրափակիչում Առնո Ավետիսյանը բելառուսցի Ալիակսանդր Վիարսոտկսիի հետ 1:2 (4։6, 5:7, 6:10) հաշվով պարտվեց Լուչան Լարիշ (Լեհաստան)-Դանիիլ Սկորոբոհատի (Բելառուս) խաղային զույգին։

Տղաների մենախաղում Առնո Ավետիսյանը 0։2 (4:6, 3:6) հաշվով զիջեց զուգախաղում իր խաղընկերոջը՝ Ալիակսանդր Վիարսոտսկիին։

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանի հետ եզրափակիչ խաղերին հետևել և հաղթողներին ու մեդալակիրներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Նախորդ հոդվածը
Պատմության լավագույն խաղարկողներից մեկն ավարտեց կարիերան
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն պարտվեց և կարող է կորցնել առաջատարի դիրքը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։