Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ինտերը գերլարված խաղում հաղթեց Յուվենտուսին․ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին (տեսանյութ)
15 Փետրվար 2026

Ինտերը գերլարված խաղում հաղթեց Յուվենտուսին․ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Յուվենտուսին» ու հաղթեց 3։2 հաշվով։

17-րդ րոպեին Անդրեա Կամբիոսոն գրանցեց ինքնագոլ, իսկ 26-րդ րոպեին գրավեց «Ինտերի» դարպասը։ 42-րդ րոպեին Պիեր Կալուլուն ստանալով երկրորդ դեղինը՝ հեռացվեց խաղադաշտից՝ թուրինցիներին թողնելով 10 հոգով։

76-րդ րոպեին փոխարինման մտած Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն կրկին առաջ մղեց «Ինտերին», սակայն 7 րոպե անց Մանուել Լոկատելին վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հիմնական ժամանակի վերջին րոպեին Պիոտր Զիելինսկին հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում, սակայն խաղաժամանկ չստացավ։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի սաները 61 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 8 միավորի առավելություն մեկ խաղ պակաս անցկացրած «Միլանի» նկատմամբ։

Հաջորդ տուրում «Ինտերի» մրցակիցը «Լեչչեն» է։

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան վստահ հաղթանակ տոնեց․ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ալ-Նասրը հաղթել է․ Ռոնալդուն վերադարձից հետո դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։