Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ալ-Նասրը հաղթել է․ Ռոնալդուն վերադարձից հետո դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)
15 Փետրվար 2026

Ալ-Նասրը հաղթել է․ Ռոնալդուն վերադարձից հետո դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվել էր «Ալ-Ֆաթեհին» ու հաղթեց 2։0 հաշվով։

18-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով կարիերայի 962-րդ գոլը։ 

Հաղթանակից հետո պորտուգալացին X-ի իր էջում գրել է․

«Եվս մեկ քայլ առաջ։ Եկեք շարունակենք»։

Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» մրցաշարային աղյուսակում 2-րդն է՝ 52 միավորով։ Աղյուսակը գլխավորում է «Ալ-Հիլալը»՝ 53 միավորով։

Ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա Ռոնալդուն մասնակցել է Պրո-Լիգայի 19 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն բոյկոտել և չէր մասնակցել «Ալ-Ռիյադի» ու «Ալ-Իթիֆաքի» դեմ հանդիպումներին՝ ի նշան բողոքի Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան հիմնադրամի (PIF) վարած քաղաքականության դեմ՝ մի շարք ակումբների նկատմամբ։ Բացի այդ, պորտուգալացին այս կերպ արտահայտել էր իր անհամաձայնությունը թիմի որոշ աշխատակիցների աշխատավարձերի ուշացման հետ կապված։

«Ալ-Նասրի» ղեկավարությունը ընդառաջ էր գնացել Ռոնալդուին և մարել է գոյացած պարտքերը։

Նախորդ հոդվածը
Ինտերը գերլարված խաղում հաղթեց Յուվենտուսին․ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ինտեր-Յուվենտուս խաղի ընդմիջմանը Սպալլետին, Կիելինին ու Կոմոլլին բախվել են մրցավարի հետ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։