BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մադրիդի Ռեալը առաջատար է եվրոպական թոփ-5 լիգաներում իր օգտին նշանակված 11-մետրանոցների քանակով
15 Փետրվար 2026

Մադրիդի Ռեալը առաջատար է եվրոպական թոփ-5 լիգաներում իր օգտին նշանակված 11-մետրանոցների քանակով

Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) թիմերի ցանկը՝ վաստակած 11-մետրանոց հարվածների քանակով։ Ինչպես հայտնում է Opta Sports-ը, 2025/2026 մրցաշրջանում «արքայական ակումբի» օգտին արդեն նշանակվել է տասներեք 11-մետրանոց։

Դրանցից երկուսը նշանակվել են Լա Լիգայի 24-րդ տուրում՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:1 հաշվով՝ մադրիդցիների հաղթանակով։

Թոփ-5 թիմերը՝ վաստակած 11-մետրանոցների քանակով (փետրվարի 15-ի դրությամբ)

1․ «Ռեալ Մադրիդ» — 13
2․ «Բավարիա» — 9
3-5․ «Մայնց» — 8
3-5 «Բրենթֆորդ» — 8
3-5 «Բրեստ» — 8

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 24 խաղից հետո ունի 60 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Մադրիդյան ակումբը երկու միավորով առաջ է «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Նախորդ հոդվածը
Ինտեր-Յուվենտուս խաղի ընդմիջմանը Սպալլետին, Կիելինին ու Կոմոլլին բախվել են մրցավարի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Պուլիշիչը կարող է վերադառնալ ԱՊԼ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։