BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Ինտեր Մայամին MLS-ի ամենաթանկարժեք ակումբն է՝ ըստ Forbes-ի
15 Փետրվար 2026

Ինտեր Մայամին MLS-ի ամենաթանկարժեք ակումբն է՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան ֆինանսատնտեսական Forbes հանդեսը հրապարակել է MLS-ը ներկայացնող ակումբների թարմացված արժեքները։ Ցանկը գլխավորում է «Ինտեր Մայամին», որի շուկայական արժեքը հասել է 1,35 միլիարդ դոլարի։

Ակումբի կոմերցիոն հաջողության վրա էական ազդեցություն է ունեցել Լիոնել Մեսսիի տեղափոխությունը։ Արգենտինացի հարձակվողի պայմանագրի ստորագրումից հետո Ֆլորիդան ներկայացնող ակումբը զգալիորեն ավելացրել է տոմսերի վաճառքը, ընդլայնել հովանավորչական փաթեթները և զարգացրել նոր բիզնես ուղղություններ, այդ թվում՝ շահութաբեր համաշխարհային շրջագայությունների կազմակերպումը։

Ակումբի եկամուտները Մեսսիի տեղափոխությունից հետո գրեթե քառապատկվել են։ Եթե 2022 թվականին այս ցուցանիշը կազմել էր 56 միլիոն դոլար, ապա անցած մրցաշրջանի ավարտին այն աճել է մինչև 200 միլիոն։

Մեսսին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 մրցաշրջանի ավարտը։ Ակնկալվում է, որ եկամուտների աճին կնպաստի նաև թիմի տեղափոխությունը նոր՝ «Miami Freedom Park» մարզադաշտ, որի շահագործման մեկնարկը նախատեսվում է ապրիլին։ Այս մարզադաշտի տարողունակությունը 25 000 է։

Forbes-ի վարկածով MLS-ի ամենաթանկարժեք ակումբների տասնյակը․

  1. «Ինտեր Մայամի» — 1,35 միլիարդ դոլար

  2. «Լոս Անջելես» — 1,32 միլիարդ դոլար

  3. «Լոս Անջելես Գելաքսի» — 1,08 մլրդ դոլար

  4. «Նյու Յորք Սիթի» — 1,02 միլիարդ դոլար

  5. «Ատլանտա Յունայթեդ» — 1 միլրիադ դոլար

  6. «Սիեթլ Սաունդերս» — 860 միլիոն դոլար

  7. «Օսթին» — 855 միլիոն դոլար

  8. «Կոլամբուս Քրյու» — 805 միլիոն դոլար

  9. «Ցինցինատի» — 800 միլիոն դոլար

  10. «Սան Դիեգո» — 795 միլիոն դոլար

Նախորդ հոդվածը
Պուլիշիչը կարող է վերադառնալ ԱՊԼ
Հաջորդ հոդվածը
Նոթինգհեմ Ֆորեստի նախկին սեփականատիրոջ տան վրա հարձակման ու կողոպուտի փորձ է կատարվել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։