BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Նոթինգհեմ Ֆորեստի նախկին սեփականատիրոջ տան վրա հարձակման ու կողոպուտի փորձ է կատարվել
15 Փետրվար 2026

Նոթինգհեմ Ֆորեստի նախկին սեփականատիրոջ տան վրա հարձակման ու կողոպուտի փորձ է կատարվել

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» նախկին սեփականատեր Ֆավազ Ալ-Հասավին դանակահարվել է Լոնդոնի կենտրոնական շրջանում գտնվող իր տանը տեղի ունեցած կողոպուտի փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չարագործները ներխուժել են գործարարի ննջասենյակ այն պահին, երբ նա քնած է եղել։ Հարձակման ընթացքում տղամարդուն դանակի հարվածներ են հասցվել պարանոցի և ձեռքի շրջանում։

Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք նրանց հաջողվե՞լ է հափշտակել արժեքավոր գույք։ Համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում տուժածը հիվանդանոցային մահճակալին է՝ վիրակապերով։

Ալ-Հասավիի փաստաբանները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ստացած վնասվածքները ծանր հետևանքներ չեն առաջացնի առողջության համար։ Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի առթիվ քննությունը։

Հիշեցնենք, որ քուվեյթցի գործարարը անգլիական ակումբը ձեռք էր բերել 2012 թվականին, իսկ հինգ տարի անց բաժնետոմսերի փաթեթը վերավաճառել էր հույն գործարար Էվանգելոս Մարինակիսին։

Նախորդ հոդվածը
Ինտեր Մայամին MLS-ի ամենաթանկարժեք ակումբն է՝ ըստ Forbes-ի
Հաջորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հետևել է Ինտեր-Յուվենտուս հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։