BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Ինտեր-Յուվենտուս հանդիպման մրցավարը կարող է որակազրկվել մինչև 1 ամսով
15 Փետրվար 2026

Ինտեր-Յուվենտուս հանդիպման մրցավարը կարող է որակազրկվել մինչև 1 ամսով

Իտալացի մրցավար Ֆեդերիկո Լա Պեննան կարող է որակազրկվել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ինտեր»-«Յուվենտուս» (3:2) հանդիպման ընթացքում թույլ տված սխալի համար։

Մրցավարը 42-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ցույց տալով հեռացրել էր թուրինյան ակումբի պաշտպան Պիեր Կալուլուին՝ «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի սիմուլյացիայից հետո։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Ա Սերիայի մրցավարական մարմինները Բաստոնիի սիմուլյացիայից գրեթե նույնքան զայրացած են եղել, որքան ֆրանսիացի ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտ ցույց տալու դրվագից։

Ենթադրվում է, որ Լա Պեննան կորակազրկվի երկու-երեք շաբաթով, սակայն չի բացառվում, որ մրցավարը զրկվի հանդիպումներ սպասարկելու հնարավորությունից նույնիսկ 1 ամսով։ Միաժամանակ նշվում է, որ չնայած թույլ տված սխալին, մրցավարը հանդիպման երկրորդ խաղակեսում գործել է բարձր մակարդակով։

Նշենք, որ մրցավարական կոպիտ սխալն արժանացել էր «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետիի և ակումբի տնօրեններ Դամիեն Կոմոլլիի ու Ջորջիո Կիելինիի բուռն արձագանքին, որոնք ընդմիջմանը բախվել էին մրցավարի հետ։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հետևել է Ինտեր-Յուվենտուս հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Էնդրիկը՝ Լիգա 1-ի դեկտեմբեր-հունվարի լավագույն ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։