Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ատլետիկոն խոշոր հաշվով պարտվեց․ Մենք կորցրինք Լա Լիգայում հաղթելու շանսերը․ Օբլակ
15 Փետրվար 2026

Ատլետիկոն խոշոր հաշվով պարտվեց․ Մենք կորցրինք Լա Լիգայում հաղթելու շանսերը․ Օբլակ

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին» ու զիջեց 0։3 հաշվով։

Մադրիդցիները Լա Լիգայի 3-րդ խաղում անընդմեջ չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը։

Մադրիդյան ակումբի դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է պարտությունը․

«Մենք պարտվեցինք Լա Լիգայում։ Այժմ այլևս չենք կարող պայքարել չեմպիոնության համար և արժանի էինք այս պարտությանը»,- Օբլակի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։

Իր հերթին պարտությունը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, նշելով, որ համաձայն չէ Օբլակի տեսակետի հետ։

«Ես համաձայն չեմ Օբլակի կարծիքի հետ։ Թիմն արեց այն ամենը, ինչ կարող էր, բայց մրցակիցն ավելի լավն էր։ Նրանց չենք կարող քննադատել։ Հիմա պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք չորեքշաբթի»,-նշել է Սիմեոնեն։

24 խաղից հետո «Ատլետիկոն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Ռայո Վալյեկանոն» 23 խաղից հետո վաստակել է 25 միավոր և գտնվում է 16-րդ տեղում։ Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 60 միավորով։

Հաջորդ տուրում «Ատլետիկոն», փետրվարի 21-ին, սեփական հարկի տակ կընդունի «Էսպանյոլին»։

Նախորդ հոդվածը
Ցանկանում եմ, որ Սալահը մնա թիմում․ Վան Դեյք
Հաջորդ հոդվածը
Ակոպովա-Ռախմանին զույգը գեղեցիկ ելույթով որակավորվեց ազատ ծրագրի համար (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։