BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ցանկանում եմ, որ Սալահը մնա թիմում․ Վան Դեյք
15 Փետրվար 2026

Ցանկանում եմ, որ Սալահը մնա թիմում․ Վան Դեյք

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը հույս ունի, որ Մոհամեդ Սալահը կմնա թիմում նաև հաջորդ մրցաշրջանում։

Շաբաթ օրը մերսիսայդցիները Անգլիայի գավաթի 4-րդ փուլում 3:0 հաշվով հաղթել են «Բրայթոնին»։ Սալահը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և իրացրել է 11-մետրանոց հարվածը։

«Մոն շարունակում է առաջնորդ լինել, և ինձ համար՝ որպես ավագ, կարևոր է, որ նա մեզ հետ լինի և դուրս գա խաղադաշտ, քանի որ օգուտ է բերում թիմին։ Նա միշտ թիմին տալիս է ավելին, քան պարզապես գոլերը։ Ակնհայտ է, որ այժմ ուշադրությունը կենտրոնացած է նրա գոլերի վրա, որովհետև նա շատ բարձր նշաձող է սահմանել և նրան քննադատում են, երբ քիչ է խփում։ Նրա պայմանագիրը, ինչպես և իմը, կլրանա մեկ տարուց, այնպես որ, կտեսնենք։

Ամեն դեպքում ցանկանում եմ, որ Մոն մնա, որովհետև նա իմ լավ ընկերն է և մենք տարիների ընթացքում միասին հաղթահարել ենք վերելքներ ու դժվարություններ։ Մոն «Լիվերպուլի» համար շատ կարևոր խաղացող է, որը չափազանց բարձր նշաձող է սահմանել։ Ես միայն կարող եմ ասել, որ մեզ համար ոչինչ չի փոխվել։

Մարդիկ շատ բան չեն հասկանում այն մասին, թե ինչն է անհրաժեշտ հաջողության հասնելու համար։ Եկեք սպասենք մրցաշրջանի ավարտին և տեսնենք, թե որքան կարևոր կարող է նա լինել»,- նշել է վան Դեյքը։

Հիշեցնենք, որ սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել Սալահի աշխատավարձը՝ նրան հրավիրելու համար։

«Լիվերպուլում» հնարավորության դեպքում կդիտարկեն Սալահի հեռանալու տարբերակը, քանզի այդ որոշումն էականորեն կկրճատի աշխատավարձային ֆոնդը։ Այս ամենից զատ, մերսիսադյան ակումը ցանկանում է վինգերի տրանսֆերային իրավունքների վաճառքի դիմաց վաստակել եկամուտ՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։

Նախորդ հոդվածը
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ Հայտնի են բոլոր հաղթողները
Հաջորդ հոդվածը
Ատլետիկոն խոշոր հաշվով պարտվեց․ Մենք կորցրինք Լա Լիգայում հաղթելու շանսերը․ Օբլակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։