BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Ինձ համար դա դեռ խելահեղություն է․ Երբեմն չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել․ Տրուբինը՝ Ռեալի դարպասը խփած գոլի մասին
16 Փետրվար 2026

Ինձ համար դա դեռ խելահեղություն է․ Երբեմն չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել․ Տրուբինը՝ Ռեալի դարպասը խփած գոլի մասին

«Բենֆիկայի» դարպասապահ Անատոլի Տրուբինը պատմել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ խփած գոլի մասին․

Պորտուգալական թիմը 4:2 հաշվով հաղթել էր իսպանական ակումբին։ Լիսաբոնյան ակումբի դարպասապահը երկրորդ խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ։ Այդ գոլը «Բենֆիկային» թույլ էր տվել բարձրանալ 24-րդ հորիզոնական ու դուրս գալ անցումային փլեյ-օֆֆ։

«Ինձ համար դա դեռ խելահեղություն է։ Երբեմն չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել։ Այսօր ավարտեցի մարզումը, և մի երկրպագու կանգնեցրեց ինձ՝ լուսանկարվելու համար ու ասաց՝ «Լավ գոլ էր»։ Նման բան նախկինում երբեք չէր եղել։ Դա խելահեղ էր։ Այդ պահը միշտ կմնա ինձ հետ։

Մենք հաղթում էինք ու ես չէի շտապում։ Չէի հասկանում, թե ինչու էին երկրպագուները բղավում, ինչու էին թիմակիցներիցս ոմանք մատնանշում ինձ՝ «մեկ, մեկ, մեկ»։ Երբ նշանակվեց տուգանայինը, մարզիչը՝ Ժոզե Մոուրինյան ինձ մատնանշեց ու ասաց, որ պետք է գնամ մրցակցի տուգանային հրապարակ։ Այդ ժամանակ ինչ-որ մեկին հարցրի՝ «Մեզ ևս մեկ գո՞լ է պետք»։

Խաղի ընթացքում չես մտածում, պարզապես գործում ես։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ։ Գուցե փոխանցումն իդեալական էր, գուցե այդ գոլը պետք է լիներ։ Ինձ համար ամեն ինչ բնական էր, հեշտ ստացվեց։

Այդպիսի պահին պետք է դիմես ռիսկի, պետք է ամբողջությամբ նվիրվես։ Եթե պետք է գոլ խփեմ, ապա պետք է առաջ ընթանամ, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին ու «Բենֆիկային» դարձնեմ ավելի ուժեղ։ Պարզապես վազեցի առաջ և գլխով հարվածեցի՝ ինչպես հարձակվողը։ Դա խելահեղ էր»․ Տրուբինի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» ու «Բենֆիկան» կհանդիպեն նաև Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում։ Թիմերի միջև 1-ին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին, պատասխանը խաղը՝ 1 շաբաթ անց։

Նախորդ հոդվածը
Կցանկանայի Ռեալին դուրս թողնել ՉԼ-ից, բայց ուզում եմ, որ Արբելոան հաղթի Լա Լիգան․ Նա արժանի է դրան․ Ժոզե Մոուրինյո
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Ուրարտու 2-ի մրցակիցները կիպրոսյան հավաքի ընթացքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։