BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Կցանկանայի Ռեալին դուրս թողնել ՉԼ-ից, բայց ուզում եմ, որ Արբելոան հաղթի Լա Լիգան․ Նա արժանի է դրան․ Ժոզե Մոուրինյո
16 Փետրվար 2026

Կցանկանայի Ռեալին դուրս թողնել ՉԼ-ից, բայց ուզում եմ, որ Արբելոան հաղթի Լա Լիգան․ Նա արժանի է դրան․ Ժոզե Մոուրինյո

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Մադրիդի «Ռեալում» իր գլխավոր մարզիչ լինելու ժամանակահատվածին։

Պորտուգալական և իսպանական ակումբները կմրցեն Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում։ Ավելի վաղ, Մոուրինյոյի թիմը մրցաշարի հիմնական փուլի վերջին տուրում 4:2 հաշվով հաղթել էր «Ռեալին»։

«Ես «Ռեալին» տվել եմ այն ամենը, ինչ ունեի։ Ինչ-որ բաներ արել եմ լավ, ինչ-որ բաներ՝ ոչ այնքան, բայց միշտ աշխատել եմ ամբողջ նվիրվածությամբ։ Զգում եմ, որ տվել եմ առավելագույնը և մարդիկ հարգում են ինձ դրա համար՝ թե՛ հաջողությունների, թե՛ սխալների։

Սակայն չեմ ցանկանում ստեղծել պատմություններ, որոնք գոյություն չունեն։ Իրականությունն այն է, որ «Բենֆիկայում» դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, և պայմանագրի խզման կետը հասանելի է երկու կողմերի համար։

«Ռեալի» հետ այլևս ոչինչ չունեմ։ Կցանկանայի դուրս թողնել «Ռեալին» մրցաշարից և միաժամանակ ուզում եմ, որ Ալվարո Արբելոան հաղթի Լա Լիգան ու երկար տարիներ մնա ակումբում։ Նա հրաշալի մարդ է և արժանի է դրան»,- նշել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը գլխավորել է «արքայական» ակումբը 2010-2013 թվականներին ու «սերուցքայինների» ղեկին անցկացնելով 178 հանդիպում՝ տոնել է 127 հաղթանակ։

Նախորդ հոդվածը
Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել եվրոպական աղբակույտ, որը 15-րդ տեղում է․Կրասնոդարի նախկին կիսապաշտպանը խոսել է Սպերցյանի ու Կորդոբայի մասին
Հաջորդ հոդվածը
Ինձ համար դա դեռ խելահեղություն է․ Երբեմն չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել․ Տրուբինը՝ Ռեալի դարպասը խփած գոլի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։