BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մոուրինյու. «Մրցավարի մոտ գրված էր՝ Չուամենին, Հաուսենը և Կարերասը չեն կարող քարտ ստանալ»
18 Փետրվար 2026

Մոուրինյու. «Մրցավարի մոտ գրված էր՝ Չուամենին, Հաուսենը և Կարերասը չեն կարող քարտ ստանալ»

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր կարմիր քարտը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում (0:1):

«Ինձ հեռացրին, որովհետև ասացի մի բան, որն ակնհայտ էր: Մրցավարն ուներ թերթիկ, որի վրա գրված էր՝ Չուամենին, Հաուսենը և Կարերասը չեն կարող դեղին քարտ ստանալ (հակառակ դեպքում բաց կթողնեին պատասխան հանդիպումը): Ես պահեստայինների նստարանին անցկացրել եմ 1400 հանդիպում և գիտեի՝ ֆուտբոլում ում կարելի է քարտ ցույց տալ, իսկ ում՝ ոչ: Մենք գիտենք՝ ինչպես է դա աշխատում: Ամեն դեպքում, «Ռեալը» արժանի էր հաղթանակի:

Մադրիդում ես չեմ լինի պահեստայինների նստարանին, չեմ կարողանա մտնել հանդերձարան, շփվել թիմի հետ, ինձ համար դժվար է, բայց օգնականներս պատրաստ կլինեն»,- ասել է պորտուգալացին Movistar-ի հետ զրույցում:

Մոուրինյուի հեռացումը եղել է հանդիպման 85-րդ րոպեին, երբ «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հետևից հարվածել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսին՝ մադրիդցիների տուգանային հրապարակի մատույցներում: Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն բրազիլացուն քարտ ցույց չի տվել, որը երկրորդը կլիներ Վինիսիուսի համար:

Այդ խախտումից հետո Մոուրինյուն վազել է դեպի չորրորդ պաշտոնյան և սկսել բողոքել: Դրա համար նա զգուշացվել է, որից հետո անմիջապես ինչ-որ բան ասել մրցավարին և ստացել երկրորդ դեղինը:

Նախորդ հոդվածը
Տարաոսովան չի հավատում Ադելիա Պետրոսյանի հաղթանակին
Հաջորդ հոդվածը
«ԱԶ Ալկմարը» 23 ֆուտբոլիստով ժամանել է Հայաստան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։