BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
«ԱԶ Ալկմարը» 23 ֆուտբոլիստով ժամանել է Հայաստան
18 Փետրվար 2026

«ԱԶ Ալկմարը» 23 ֆուտբոլիստով ժամանել է Հայաստան

«ԱԶ Ալկմարը» ժամանել է Երևան, որտեղ փետրվարի 19-ին Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում մրցելու է «Նոայի» հետ:

Նիդերլանդական ակումբի հետ ժամանած ֆուտբոլիստների թվում են վնասվածքներից ապաքինված առաջատարներ՝ Սվեն Մեյնանսը և Մեքս Մերդինկը, ինչպես նաև Քիս Սմիթը, որը մյուսներից ավելի ուշ է միացել թիմին: Ուեսլի Պատատին վնասվածքի պատճառով մնացել է Նիդերլանդներում:

Նիդերլանդներից Հայաստան չվերթը տևել է գրեթե հինգ ժամ: Ակումբի կայքում գրված է.

«Երևանում ժամանակը 3 ժամով առաջ է, քան Նիդերլանդներում: Այդ պատճառով թիմն անմիջապես ուղևորվել է հյուրանոց՝ ընթրելու, որից հետո հանգստի ժամ է ստացել»:

«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ 21:45-ին է:

Նախորդ հոդվածը
Մոուրինյու. «Մրցավարի մոտ գրված էր՝ Չուամենին, Հաուսենը և Կարերասը չեն կարող քարտ ստանալ»
Հաջորդ հոդվածը
Netflix-ն ուղիղ եթերում ցուցադրելու է աստղային մենամարտը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։