BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Մենք հավատում ենք մեր ուժերին․ Նոայի գլխավոր մարզիչը՝ ԱԶ Ալկմարի հետ խաղի մասին
18 Փետրվար 2026

Մենք հավատում ենք մեր ուժերին․ Նոայի գլխավոր մարզիչը՝ ԱԶ Ալկմարի հետ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմարի» հետ։ Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիսը։

Հիշեցնենք, որ ասուլիսին մասնակցել է նաև թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

««ԱԶ Ալկմարը» շատ ուժեղ թիմ է, մեծ հարգանքով ենք նրանց վերաբերվում, բայց տեսել ենք որոշ հանգամանքներ, որոնք կարող ենք օգտագործել ու անելու ենք ամեն ինչ դրանք օգտագործելու համար։ Մենք լավ հավաք ենք անցկացրել։ Երկու ամիս պաշտոնական խաղ չենք անցկացրել, բայց կարծում եմ, որ մենք պատրաստ ենք ֆիզիկապես, մտովի ու տակտիկապես և վաղը դա ցուցադրելու ենք»։

«Ես չգիտեմ, թե դուք ինչ խնդիրների մասին եք խոսում։ Մենք հավատում ենք մեր ուժերին ու հարգում ենք մրցակցին։ Եռանդուն մարզվել ենք, լավ վիճակում ենք և կարծում եմ վաղը դա ի ցույց կդնենք»։

«Այսօր կարևոր չէ, թե դիմակայության առաջին խաղը տնայի՞ն է, թե՞ արտագնա։ Դիմակայությունը 180 րոպե է։ Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Նիդերլանդներում։ Ցանկացած լավ արդյունք դրական կլինի մեզ համար»։

«Մեր հաղթաթուղթը լինելու է թիմը և այն, ինչ պատրաստ ենք լինելու ցուցադրել։ Վստահ եմ, որ երկրպագուների հետ հոյակապ մթնոլորտ կլինի։ Փետրվարին․ առաջին անգամ եվրոպական ֆուտբոլ Հայաստանում ու մենք շատ լավ խաղ կխաղանք։ Ես տեսել եմ, որ իմ խաղացողները խանդավառությամբ են լցված, բայց նաև հանդարտ են։ Մենք լավ պատրաստված ենք և լավ վիճակում հանդես կգանք վաղը»։

«Ընկերական հանդիպումն այլ բան է, պաշտոնականն՝ այլ։ Ինձ էլ է հետաքրքիր, թե վաղն ինչպես ենք խաղալու։ Մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մենք վիթխարի առաջնթաց ունենք խաղի բոլոր հանգամանքներում և վաղը կտեսնենք։ Ինչ վերաբերում է մրցակցի վնասվածքներին ու խնդիրներին, կարծում եմ, իրենց հիմնական խաղացողներից ոմանք վերադարձել են ու հիմա նրանք խնդիրներ չունեն»։

«Կարծում եմ, երկրպագուները խիստ կարևոր են մեզ համար։ Կուզեի, որ վաղը գան լավ լիցքերով, դրական էներգիայով ու աջակցեն մեզ խաղի բոլոր վայրկյաններին։ Երբեք չեմ խոստացել, բայց կարող եմ խոստանալ, որ վաղը նրանք կգնան տուն՝ իրենց թիմով հպարտ»,-ասել է Պերկովիչը։

Նախորդ հոդվածը
Գիտենք մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը․ Հովհաննես Հարությունյան
Հաջորդ հոդվածը
Կվազեմ ամբողջ Երևանով, եթե հաղթենք ԱԶ Ալկմարին դիմակայությունում․ Նոայի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։