BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կվազեմ ամբողջ Երևանով, եթե հաղթենք ԱԶ Ալկմարին դիմակայությունում․ Նոայի գլխավոր մարզիչ
18 Փետրվար 2026

Կվազեմ ամբողջ Երևանով, եթե հաղթենք ԱԶ Ալկմարին դիմակայությունում․ Նոայի գլխավոր մարզիչ

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմարի» հետ։ Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիսը։

Հիշեցնենք, որ ասուլիսին մասնակցել է նաև թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

Ասուլիսի ընթացքում հնչել է նաև հետևյալ հարցը․

-«ԱԶ Ալկմարը» համարվում է ֆավորիտ, սա Ձեզ համար ճնշու՞մ է։ Երբ Մոուրինյոն «Պորտուի» հետ նվաճեց ՉԼ-ն՝ վազեց ամբողջ մարզադաշտով։ Հայկական ֆուտբոլի համար փոքր նվաճում չի լինի դուրս գալ եվրագավաթային մրցաշարի 1/8։ Եթե հաջողվի հաղթահարել փլեյ-օֆֆը՝ ինչպես կնշեք ձեր հաղթանակը։

-Կվազեմ ամբողջ Երևանով, ոչ թե միայն խաղադաշտով (ծիծաղում է)։ Անձամբ ես շատ եմ հարգում մեր մրցակցին։ Ունեն աշխարհում լավագույն ակադեմիաներից մեկը, իրենց երիաստարդական թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան։ Մեզ համար լավ հնարավորություն է փորձարկելու մեզ ու տեսնել թե ինչքան լավն ենք մենք։ Համաձայն եմ՝ նրանք ֆավորիտ են, բայց ֆուտբոլի մեջ կարևոր է եռանդուն աշխատանքն ու 90 րոպեն խաղադաշտում,—ասել է Պերկովիչը։

Նախորդ հոդվածը
Մենք հավատում ենք մեր ուժերին․ Նոայի գլխավոր մարզիչը՝ ԱԶ Ալկմարի հետ խաղի մասին
Հաջորդ հոդվածը
Նոան բաց մարզում անցկացրեց ԱԶ Ալկմարի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։