Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում. Նոայի սեփականատեր Վարդգես Վարդանյան
20 Փետրվար 2026

Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում. Նոայի սեփականատեր Վարդգես Վարդանյան

«Նոայի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքի էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում թիմի գրանցած փայլուն հաղթանակին:

«Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, Դու՛ք եք հավատացել:

Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել:

«Նոայի» հաղթանակը ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից:



Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ»,- գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք՝ «Նոան» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Հովհաննես Համբարձումյանի խփած միակ գոլի շնորհիվ: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Ալկմարում փետրվարի 26-ին:

Նախորդ հոդվածը
Եվրոպա լիգա. փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքները
Հաջորդ հոդվածը
Ադելիա Պետրոսյանը 6-րդն է Օլիմպիական խաղերում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։