Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները
Այսօր՝ փետրվարի 21-ին թոփ առաջնություններում սպասվում են թեժ դիմակայություններ։ Հետաքրքիր հանդիպումներ կանցկացնեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։
Ներկայացնում ենք այն հանդիպումները, որոնց արժե հետևել․
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Ինտերը» կհյուրընկալվի «Լեչչեին»։ Չեմպիոնների լիգայում «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունից ու «Յուվենտուսի» դեմ սկանդալային հաղթանակից հետո Մխիթարյանն ու ընկերները կփորձեն վաստակել հերթական երեք միավորը։ Մեկնարկը՝ 21։00-ին։
18։00-ին կմեկնարկի «Յուվենտուս»-«Կոմո» հանդիպումը։ 23։45-ին էլ «Լացիոն» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Կալյարիի» հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգայում ժամը 19։00-ից «Չելսին» հարաբերությունները կպարզի «Բարնլիի» հետ։ Նույն ժամին կմեկնարկեն նաև «Աստոն Վիլա»-«Լիդս» և «Բրենտֆորդ»-«Բրայթոն» հանդիպումներն, իսկ ուղիղ կեսգիշերին «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Նյուքասլին»։
Իսպանիայում բոլորի ուշադրությունը սևեռված է Մադրիդի «Ռեալի» վրա, որն առաջատար դառնալուց հետո պետք է պահպանի դիրքը։ 21։30-ին «արքայական» ակումբը կմրցի «Օսասունայի» հետ։ 17։00-ին «Ռեալ Սոսիեդադը» կընդունի «Ռեալ Օվիեդոյին», 19։15-ին՝ «Ռեալ Բետիսը»՝ «Ռայո Վալյեկանոյին»։ Ուղիղ կեսգիշերին էլ Մադրիդի «Ատլետիկոն», որը Լա Լիգայի վերջին 3 խաղում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը, կառճակատվի «Էսպանյոլի» հետ։
Գերմանիայի Բունդեսլիգայում 18։30-ին առաջատար «Բավարիան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Նույն ժամին կմեկնարկեն նաև «Քյոլն»-«Հոֆֆենհայմ», «Ունիոն Բեռլին»-«Բայեր Լևերկուզեն» ու «Վոլֆսբուրգ»-«Աուգսբուրգ» հանդիպումները։ 21։30-ին էլ Դորտմունդի «Բորուսիան» հարաբերությունները կպարզի «Լայպցիգի» հետ։
Ֆրանսիայի Լիգա 1-ում 20։00-ին «Մոնակոն» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Լանսի» հետ։ Կեսգիշերից 5 րոպե անց էլ ՊՍԺ-ն կընդունի «Մետցին»։
Հայաստանի ազգային հավաքականի ու հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումները՝
Գերմանիա․ 2-րդ Բունդեսլիգա․ «Էլվերսբերգ»-«Այնտրախտ Բրաունշվայգ»․ Հրանտ-Լեոն Ռանոս․ 16։00
Հունգարիայի առաջնություն․ «Կազինցբարցիկա»-«Պուշկաշ Ակադեմիա»․ Գեորգի Հարությունյան․ 19։15
Իսրայելի առաջնություն․ «Բնեյ Սախնին»-«Հապոել Թել-Ավիվ»․ Արթուր Միրանյան․ 21։30
Լեհաստանի առաջնություն․ «Լեգիա Վարշավա»-«Վիսլա Պլոցկ», Վահան Բիչախչյան․ 23։30
Հանդիպումների մասին բոլոր տեղեկություններն ու կարևոր մանրամասները կարող եք իմանալ Sportmedia.am-ի միջոցով։