BazaResidence
Գավին լաց է եղել՝ իմանալով, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական ԱԱ-2026-ի համար (տեսանյութ)| Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Նորվեգիայում մասնակցել է Coach Mentor ծրագրին| Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան| Աղբյուր. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի հետ| Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի| Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն|
Մեսսին վերականգնվել է վնասվածքից ու կարող է վերադառնալ խաղադաշտ
21 Փետրվար 2026

Մեսսին վերականգնվել է վնասվածքից ու կարող է վերադառնալ խաղադաշտ

Մայամիի «Ինտերի» ու Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կարող է մասնակցել MLS-ի մրցաշրջանի առաջին խաղին։

Արգենտինացին թիմի հետ մեկնել է Կալիֆոռնիա։

Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ էր մնացել փետրվարի 7-ին Էկվադորի «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղում ձախ ազդրի հետին մկանների վնասվածք ստանալու պատճառով։ Այդ հանդիպումը Մեսսին սկսել էր մեկնարկային կազմում, դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն խաղադաշտը լքել էր 58-րդ րոպեին։

Այժմ արգենտինացին ամբողջությամբ վերականգնվել է և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։

MLS-ի առաջին տուրում «Ինտեր Մայամին» կընդունի «Լոս Անջելեսին»։ Հանդիպումը կմեկնարկի փետրվարի 22-ին և կմեկնարկի 06։30-ին։ 

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն կմնա ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստը․ Լեաու
Հաջորդ հոդվածը
Աղյուսակն ինձ չի հուզում․ 12 հանդիպումը մի ամբողջ հավերժություն է․ Գվարդիոլա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։