BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Կոմոն կրկին հաղթեց Յուվենտուսին՝ ընդհուպ մոտենալով լավագույն հնգյակին (տեսանյութ)
21 Փետրվար 2026

Կոմոն կրկին հաղթեց Յուվենտուսին՝ ընդհուպ մոտենալով լավագույն հնգյակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Կոմոն» ընդունել էր «Յուվենտուսին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մերգիմ Վոյվոդան։ Տանտերերի առավելությունը կրկնապատկեց Մակսենս Կակերեն՝ 61-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը վաստակեց 45 միավոր ու 6-րդ տեղում է։ «Յուվենտուսը» 46 միավորով 5-րդն է։ Թուրինյան ակումբը պարտվել է վերջին 5 խաղերից 4-ում և ոչ-ոքի է խաղացել միայն «Լացիոյի» հետ (Ա Սերիա, 2։2)։ Մասիմիլանո Ալեգրիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի շրջանակում 2։5 հաշվով զիջել է «Գալաթասարային», Իտալիայի գավաթում 0։3 «Ատալանտային», Ա Սերիայում էլ 2։3 հաշվով պարտվել է «Ինտերին»։ Հաջորդ տուրում «Ծեր սինյորան» ուժերը կչափի «Ռոմայի» հետ։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին շրջանում կայացած խաղում ևս հաջողությունն ուղեկցել էր «Կոմոյին»։ 

Նախորդ հոդվածը
Արսեն Զախարյանը վերադարձավ խաղադաշտ
Հաջորդ հոդվածը
Չելսին ձեռքից բաց թողեց հաղթանակը, Աստոն Վիլան միավորներ կորցրեց, իսկ Բրայթոնը հաղթեց (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։