BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Չելսին ձեռքից բաց թողեց հաղթանակը, Աստոն Վիլան միավորներ կորցրեց, իսկ Բրայթոնը հաղթեց (տեսանյութ)
21 Փետրվար 2026

Չելսին ձեռքից բաց թողեց հաղթանակը, Աստոն Վիլան միավորներ կորցրեց, իսկ Բրայթոնը հաղթեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Բարնլիին»։

4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ժոաու Պեդրոն։ 72-րդ րոպեին Ուսելի Ֆոֆանան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Զիան Ֆլեմինգը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Զուգահեռ ընթացող խաղում «Աստոն Վիլան» ընդունել էր «Լիդսին»։ Թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով։ 31-րդ րոպեին Անտոն Շտախի խփած գոլին պատասխանեց Թեմի Աբրահամը՝ 80-րդ րոպեին։

Մյուս խաղում էլ «Բրայթոնը» հյուրընկալվել էր «Բրենտֆորդին» ու հաղթեց 2։0 հաշվով։ Աչքի ընկան Դիեգո Գոմեզը՝ 30-րդ րոպեին ու Դանի Ուելբեքը՝ 1-ին կեսին ավելացրած 1-ին րոպեին։





Հիշեցնենք, որ այսօր կմրցեն նաև «Վեստ Հեմն» ու «Բորնմութը» (21։30), «Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլը» (00։00)

Նախորդ հոդվածը
Կոմոն կրկին հաղթեց Յուվենտուսին՝ ընդհուպ մոտենալով լավագույն հնգյակին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բավարիան հաղթեց, Բայերը պարտվեց,Հոֆֆենհայմն ու Քյոլն էլ հաշտություն կնքեցին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։