BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ինտեր Մայամիի պարտությունից հետո Մեսսին փորձել է վեճի բռնվել մրցավարների հետ․ Նրան հանգստացրել է Սուարեսը (տեսանյութ)
22 Փետրվար 2026

Ինտեր Մայամիի պարտությունից հետո Մեսսին փորձել է վեճի բռնվել մրցավարների հետ․ Նրան հանգստացրել է Սուարեսը (տեսանյութ)

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ է մնացել մրցավարությունից՝ մրցաշրջանի մեկնարկային խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո։

MLS-ի 1-ին տուրում Մայամիի «Ինտերը» հյուրընկալվել էր «Լոս Անջելեսին» ու զիջեց 0։3 հաշվով։ Հանդիպման ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Պիեռ-Լյուկ Լոզիերին՝ մի շարք վիճահարույց որոշումների պատճառով։

Խաղից հետո տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսին փորձում մոտենալ մրցավարների հանդերձարանին, սակայն թիմակիցը՝ Լուիս Սուարեսը, միջամտում է և զսպում նրան։ Ուրուգվայցի հարձակվողը մի քանի անգամ բռնում է Մեսսիի ձեռքից՝ կանխելով հնարավոր միջադեպը։

Ի վերջո, ֆուտբոլիստները հեռանում են մարզադաշտից՝ առանց լրացուցիչ միջադեպերի։

Նախորդ հոդվածը
Սաուդյան Արաբիայում շարունակում են մեծարել Կրիշտիանու Ռոնալդուին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսելոնայից ինձ հետ կապ չեն հաստատել․ Քեյն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։