Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Բարսելոնայից ինձ հետ կապ չեն հաստատել․ Քեյն
22 Փետրվար 2026

Բարսելոնայից ինձ հետ կապ չեն հաստատել․ Քեյն

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ «Բարսելոնայից» նրա հետ կապ չեն հաստատել։

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահի թեկնածու Չավի Վիլախոանան հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է ձեռք բերել Քեյնին և արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ։

«Ես դրա մասին ոչինչ չեմ լսել։ Իմ բոլոր գործերով զբաղվում են հայրս և եղբայրս, սակայն նրանք ինձ ոչինչ չեն ասել։ Ինչպես արդեն նշել եմ, ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Բավարիայում»։ Կենտրոնացած եմ այս մրցաշրջանի և «Բավարիայում» իմ ելույթների վրա։

Դա ընկալում եմ որպես հաճոյախոսություն», – ասել է Քեյնը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 43 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 32-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ինտեր Մայամիի պարտությունից հետո Մեսսին փորձել է վեճի բռնվել մրցավարների հետ․ Նրան հանգստացրել է Սուարեսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Առողջությունս լավագույն վիճակում չէ․ Երկրպագուները կարող են հանգիստ լինել, Կրասնոդարը կշարունակի գոյություն ունենալ․ Գալիցկի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։