Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Օսասունա-Ռեալ խաղից հետո Իսպանիայի ոստիկանությունը, մահակների կիրառմամբ, ձերբակալել է երկրպագուների (տեսանյութ)
22 Փետրվար 2026

Օսասունա-Ռեալ խաղից հետո Իսպանիայի ոստիկանությունը, մահակների կիրառմամբ, ձերբակալել է երկրպագուների (տեսանյութ)

Լա Լիգայի 25-րդ տուրում «Օսասունա» – «Ռեալ» (1:2) հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել։

Marca-ի տեղեկությունների համաձայն՝ «Օսասունայի» երկրպագուներից մեկը շիշ է նետել մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուայի ուղղությամբ։ Բելգիացի դարպասապահը վերցրել է շիշը և փոխանցել մրցավարին, ով դեպքի մասին տեղեկացրել է պատասխանատու անձանց։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո անվտանգության աշխատակիցները բարձրացել են տրիբունաներ՝ շիշը նետողին հայտնաբերելու նպատակով, ինչի հետևանքով նրանց և մի շարք երկրպագուների միջև քաշքշուկ է սկսվել։ Իրավիճակին միջամտել է ազգային ոստիկանությունը, որը ձերբակալել է երկու անձի։

Լա Լիգայում անցկացրած 25 խաղից հետո «Ռեալը» վաստակած 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 2 միավոր գերազանցելով «Բարսելոնային», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի «Լևանտեի» հետ։

Նախորդ հոդվածը
Ռեալը հայտարարել է վնասվածք ստացած հերթական ֆուտբոլիստի մասին
Հաջորդ հոդվածը
Նա խմում էր Red Bull, գինի, գարեջուր, ապա հեթ-տրիկ ձևակերպում․ Բեն Չիլվելը՝ Ջեյմի Վարդիի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։