BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Ռեալը հայտարարել է վնասվածք ստացած հերթական ֆուտբոլիստի մասին
22 Փետրվար 2026

Ռեալը հայտարարել է վնասվածք ստացած հերթական ֆուտբոլիստի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնել է կիսապաշտպան Դանի Սեբալյոսի վնասվածքի մասին։

«Բուժզննումներից հետո Դանի Սեբալյոսի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանային վնասվածք։ Նրա վերականգնման գործընթացը կլինի բժիշկների վերահսկողության տակ», — նշված է «արքայական ակումբի» հայտարարության մեջ։

Փետրվարի 21-ին Սեբալյոսը մասնակցել էր Լա Լիգայի 25-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղին (2:1)։

Ավելի վաղ՝ փետրվարի 20-ին, «Ռեալը» տեղեկացրել էր նաև կենտրոնական պաշտպան Դին Հոյսենի վնասվածքի մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 22 հանդիպման՝ առանց արդյունավետ գործողությունների։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ինձ համար փառքն ամենավատ բաներից մեկն է․ Էնդրիկ
Հաջորդ հոդվածը
Օսասունա-Ռեալ խաղից հետո Իսպանիայի ոստիկանությունը, մահակների կիրառմամբ, ձերբակալել է երկրպագուների (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։