Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի Վրաստանի հավաքականի հետ խաղերը (տեսանյութ)
03 Մարտ 2025

Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի Վրաստանի հավաքականի հետ խաղերը (տեսանյութ)

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս: Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն:

Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Սպերցյանի վնասվածքը լուրջ է։ Ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն մեկ ամիս, հնարավոր է նաև ավելին։ Վերականգնման պաշտոնական ժամկետները կհայտարարվեն մեկ շաբաթվա ընթացքում։

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի Վրաստանի հետ, իսկ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում կխաղա «Պարի ՆՆ»-ի, «Ռոստովի» և «Ֆակելի», Ռուսաստանի գավաթում՝ «Ախմատի» հետ։

Հիշեցնենք՝ Սպերցյանը վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» հետ տնային խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, հաշվով: Սպերցյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է երկրորդ խաղակեսում:

Սպերցյանի վնասվածք ստանալու պահը դիտեք մեր թելեգրամյան ալիքում։

 

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը հունիսին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։