BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի․ Եղիշե Մելիքյան
03 Մարտ 2025

Նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի․ Եղիշե Մելիքյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձություններին։

«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:
Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:
Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»,-գրել է Մելիքյանը:

Հիշենենք, որ մարտի 1-ին ոստիկանությունը ուժ էր կիրառել խաղադաշտ մտած երկրագուների վրա, որոնք պահանջում էին ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը, ինչից հետո ձերբակալվել և մինչև այս պահը ազատ չեն արձակվել 9 երկրպագու։

Նախորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի Վրաստանի հավաքականի հետ խաղերը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կոչ ենք անում ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին․ Հրայր Մկոյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։