BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Շատ ուրախ եմ ինձ և թիմի համար. Մխիթարյան (տեսանյութ)
23 Փետրվար 2026

Շատ ուրախ եմ ինձ և թիմի համար. Մխիթարյան (տեսանյութ)

Ա Սերիայի 26-րդ տուրում «Լեչչեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2։0) «Միլանի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով: 75-րդ րոպեին Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը:

«Ուրախ եմ թե՛ ինձ, թե՛ թիմի համար, քանի որ այսօր հաղթեցինք շատ կարևոր խաղում: «Լեչչեն» հեշտ մրցակից չէ: Նրանք շատ լավ են պատրաստված, կազմակերպված են գործում և քեզ ազատ տարածություն չեն թողնում: Առաջին կեսում կարողացանք որոշ պահեր ստեղծել, իսկ երկրորդում ավելի հեշտ էր, քանի որ գոլ խփեցինք: Միայն փորձի հաշվին չենք հաղթում, այլև մեծ ցանկության: Բոլորս պետք է ամեն ինչ ներդնենք առաջին գոլը խփելու համար»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Տեսանյութը՝ այստեղ։

Անդրադառնալով գոլի դրվագին՝ Մխիթարյանն ասել է. «Վերջին պահին որոշեցի տուգանային հրապարակ մտնել ու դարձա գոլի հեղինակ, թեև այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Մենք միշտ պետք է միասնական լինենք, քանի որ մեկ թիմ ենք ու մեկ ընտանիք: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ խաղի վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան և կանենք առավելագույնը: Այդ ամենը կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»:

Նախորդ հոդվածը
Սպերցյանը բացահայտել է՝ ինչպես են Կրասնոդարի ֆուտբոլիստներն արձագանքել Գալիցկիի հիվանդությանը
Հաջորդ հոդվածը
Նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Մեքսիկայում հետաձգվել են մարզական միջոցառումները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։