BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Մեքսիկայում հետաձգվել են մարզական միջոցառումները
23 Փետրվար 2026

Նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Մեքսիկայում հետաձգվել են մարզական միջոցառումները

Մեքսիկայի բարձրագույն դիվիզիոնի «Կերետարո» – «Խուարես» հանդիպումը հետաձգվել է երկրում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է ազդեցիկ նարկոկարտելի ղեկավար Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի (Էլ Մենչո) սպանությունից հետո։

Ըստ աղբյուրների՝ հանցավոր խմբավորումների շուրջ 19 հազար անդամներ զանգվածային անկարգություններ են հրահրում՝ հրկիզելով ավտոմեքենաներ, փակելով ճանապարհներ և զինված բախումների մեջ մտնելով իրավապահների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետաձգվել են ոչ միայն տղամարդկանց բարձրագույն լիգայի հանդիպումները, այլև կանանց առաջնության խաղերն ու երկրորդ դիվիզիոնի մրցաշարերը։

Միևնույն ժամանակ, երկրում նախատեսվում է անցկացնել թենիսի միջազգային մրցաշարեր՝ WTA-ի և ATP-ի հովանու ներքո։

Իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ իշխանությունները կոչ են անում բնակչությանը պահպանել զգոնություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Նախորդ հոդվածը
Շատ ուրախ եմ ինձ և թիմի համար. Մխիթարյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։