BazaResidence
Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)|
Հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար պետությունը շուրջ 500 մլն դրամ է հատկացրել
23 Փետրվար 2026

Հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար պետությունը շուրջ 500 մլն դրամ է հատկացրել

Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ՝ այդ թվում 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը՝ այն բնութագրելով որպես պատմական իրադարձություն հայկական սպորտի համար։ Նրա խոսքով՝ իրականացվել է լայնածավալ և համակարգված նախապատրաստական աշխատանք, որպեսզի Հայաստանը պատշաճ մակարդակով հյուրընկալի մասնակիցներին:

Անդրադառնալով մարզաձևի և ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ արդիական պայմաններ ձևավորելու ճանապարհին Եվրոպայի առաջնության անցկացումն առաջին քայլն է. «Առաջնության կազմակերպումը ֆեդերացիայի գործընկերների հետ պլանավորել էինք այնպես, որ ձեռք բերվի անհրաժեշտ գույքի մի հատված՝ այդ թվում թիրախներ և այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք այնուհետև կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը։ Պետությունն առաջնության կազմակերպման համար հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, և այդ գումարի շրջանակում ներառված է նաև համապատասխան գույքի ձեռքբերումը։ Հուսով եմ՝ սա կլինի առաջին քայլն արդիական պայմաններ ձևավորելու ճանապարհին։ Ֆեդերացիայի հետ երկար քննարկել ենք հրաձգության զարգացման հայեցակարգը։ Պետության կողմից կա պատրաստակամություն այդ աշխատանքներն իրականացնելու»:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ հավաքականը լիովին պատրաստ է առաջնությանը։ Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների աջակցությամբ ևս մեծ աշխատանք է իրականացվել միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։

«Մեզ մնում է գալ, երկրպագել և սպասել մեր մարզիկների փայլուն ելույթներին»,- նշել է նա։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահ է՝ Հայաստանն անմասն չի մնա մեդալներից:

«Ոչ թե մեկ, այլ մի քանի մեդալ կունենանք։ Բայց գույների մասին չեմ խոսի։ Հրաձգությունում երբեմն ամեն ինչ որոշվում է 0.1 միավորով, և այստեղ նաև բախտի գործոն կա։ Թույլ երկրներ գրեթե չկան։ Մենք էլ արդեն սկսում ենք հայտնվել ֆավորիտների շարքում։ Արդյունքները կտեսնենք մրցումների ընթացքում: Ամեն դեպքում, թիմը լավ մարզավիճակում է և պատրաստ է բարձր մակարդակով հանդես գալու»,- ասել է նա։

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։ Հայաստանը կներկայացնի 26 մարզիկ:

Նախորդ հոդվածը
Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում
Հաջորդ հոդվածը
Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ աթլետիկական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորենք Երևանում. Ժաննա Անդրեասյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։