Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ աթլետիկական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորենք Երևանում. Ժաննա Անդրեասյան
23 Փետրվար 2026

Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ աթլետիկական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորենք Երևանում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Կառավարության՝ մարզական խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքանությանը:

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը, ինչպես նաև այլ մրցաշարեր:Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ աթլետիկական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորվի:

«Ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու ենք՝ հիմնվելով Եվրոպայի առաջնության փորձի վրա։ Սա մեզ համար չափազանց կարևոր և ուսանելի փորձ էր։ Ինչ վերաբերում է Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, ապա նախատեսվում է մեծ ծավալի գույքի ձեռքբերում, որը հետագայում կկարողանա ծառայել նաև մարմնամարզության այլ միջազգային մրցաշարեր և առաջնություններ հյուրընկալելու նպատակին։ Այժմ էլ ընթանում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը, որը Եվրոպայի առաջնությանը պետք է ծառային որպես մարզումային համալիր: Ֆրանկոֆոնիայի խաղերը մեզ համար նույնպես շատ կարևոր են, հատկապես՝ աթլետիկայի տեսանկյունից։ Պետք է ձևավորենք ամբողջությամբ նոր ենթակառուցվածք, որը հետագայում ևս կօգտագործվի այլ մրցաշարերի ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարին հարց է ուղղվել «Սպարտակ» մարզադաշտի վերաբերյալ:

«Կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ իրավական բնույթի։ Ներկայում Քաղաքաշինության կոմիտեի մեր գործընկերները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացնում, որոնք մարտ ամսվա ընթացքում կպարզեցնեն մեր հետագա անելիքները։ Սակայն մեր ծրագրերը հստակ են․ մենք պետք է ձևավորենք անհրաժեշտ ենթակառուցվածքը, և խոսքը վերաբերում է հենց Երևանին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախորդ հոդվածը
Հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար պետությունը շուրջ 500 մլն դրամ է հատկացրել
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը՝ Բուլղարիայի հետ Եվրոբասկետ-2029-ի խաղի համար

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։