BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում
23 Փետրվար 2026

Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Զագրեբի «Դինամոյում» այս տարվա աշխարհի առաջնության ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։

Հատկանշական է, որ Մոդրիչը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց Զագրեբում, իսկ նրա կուռքը եղել է ակումբի ներկայիս նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մոդրիչը դիտարկում է «Դինամո» վերադառնալու տարբերակը, սակայն հնարավոր են նաև այլ սցենարներ։ «Միլանն» ունի հնարավորություն պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու, սակայն ակումբը պատրաստ է ակտիվացնել այդ կետը միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա մնալ իտալական թիմում։

Միևնույն ժամանակ չի բացառվում, որ փորձառու կիսապաշտպանը որոշի ավարտել կարիերան։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Մեքսիկայում հետաձգվել են մարզական միջոցառումները
Հաջորդ հոդվածը
Հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար պետությունը շուրջ 500 մլն դրամ է հատկացրել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։