BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը՝ Բուլղարիայի հետ Եվրոբասկետ-2029-ի խաղի համար
23 Փետրվար 2026

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը՝ Բուլղարիայի հետ Եվրոբասկետ-2029-ի խաղի համար

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի շրջանակում մարտի 2-ին Երևանում կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպման Հայաստանի թիմի ընդլայնված հայտացուցակը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հրավիրված խաղացողներն են՝

Ալբերտ Թադևոսյան — «Էրեբունի»
Յուրա Մելիքյան — «Սթարվինգս Բազել» (Շվեյցարիա)
Վալերի Աղաջանյան — ԳԱԿ Գդինյա (Լեհաստան)
Դանիել Կիրակոսյան — «Ուրարտու»
Արկադի Մկրտիչյան — «Ուրարտու»
Դանիել Գևորգյան — «Ուրարտու»
Տիգրան Մկրտումյան — ԲԿՄԱ
Կարեն Մելիքյան — «Ուրարտու»
Դավիթ Խաչատրյան — «Հատիս»
Խավիեր Քիլիսլյան — «Հոդան Փրեփ» (Կանադա)
Դարիուս Մաքգի — «Բուրժ» (Ֆրանսիա)
Դենիել Սանամյան — «Խիմկի» (Ռուսաստան)
Մարատ Միքայելյան — ԲԿՄԱ
Արայիկ Գևորգյան — «Ուրարտու»
Արթուր Ավագյան — «Օլիմպավան»
Ներսես Ավագյան — «Հատիս»

Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Գլխավոր մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։

Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում։



Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի փետրվարի 26-ից՝ նախապատրաստվելով կարևոր հանդիպմանը։

Հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Արտյոմ Թավակալյանը, որոնք վնասվածքների պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։

Նախորդ հոդվածը
Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ աթլետիկական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորենք Երևանում. Ժաննա Անդրեասյան
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը նահանջել է դասակարգման աղյուսակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։