BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ինտերն արժանի էր Նորվեգիայում պարտվելուն, բայց մենք կարող ենք շտկել իրավիճակը․ Քրիստիան Կիվու
23 Փետրվար 2026

Ինտերն արժանի էր Նորվեգիայում պարտվելուն, բայց մենք կարող ենք շտկել իրավիճակը․ Քրիստիան Կիվու

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Բուդյո-Գլիմտի» դեմ պատասխան խաղից առաջ «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն նշել է, որ իր թիմը պատրաստ է շտկել իրավիճակը։

Հանդիպումը, որի հաղթողը կանցնի 1/8 եզրափակիչ, կկայանա երեքշաբթի (00։00)՝ Միլանում։ Առաջին խաղում միլանյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով։

Կիվուն նշել է, որ «Ինտերը» խաղին մոտենում է նույն հանգստությամբ և պատրաստվածությամբ, ինչ մրցաշրջանի սկզբում էր։ Նրա խոսքով՝ թիմը միշտ խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու համար և լրացուցիչ ճնշման կարիք չկա։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կարևոր է պահպանել հավասարակշռությունը, քանի որ նորվեգական ակումբը վտանգավոր է արագ հակագրոհների ժամանակ։

Մարզիչը խոստովանել է, որ առաջին խաղից հետո թիմում մեծ հիասթափություն էր և «Ինտերը» արժանի էր այդ պարտությանը։ Սակայն այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է պատասխան հանդիպման վրա։ Կիվուի խոսքով՝ թիմը պետք է վերալիցքավորվի, սակայն ունի բավարար որակ՝ իրավիճակը շտկելու և դրական արդյունքի հասնելու համար։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Ինտերը» առաջատար է Իտալիայի առաջնությունում, մասնագետը նշել է, որ թիմը մրցաշրջանի սկզբից շարժվում է խաղ առ խաղ սկզբունքով՝ չմտածելով հաջորդ հանդիպման մասին։ Նա վստահեցրել է, որ ֆուտբոլիստները պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն և կարող են մրցաշրջանի մնացած հատվածը անցկացնել բարձր մակարդակով։

Կիվուն նաև ընդգծել է, որ իր թիմը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի՝ ներառյալ լրացուցիչ ժամանակն ու 11-մետրանոց հարվածաշարը։

Նախորդ հոդվածը
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ
Հաջորդ հոդվածը
Նրանց նպատակը վնաս հասցնելն է․ Ժոան Լապորտան արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։