BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նրանց նպատակը վնաս հասցնելն է․ Ժոան Լապորտան արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին
23 Փետրվար 2026

Նրանց նպատակը վնաս հասցնելն է․ Ժոան Լապորտան արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է ներդրողների հետ պայմանագրերի կնքման ընթացքում ենթադրյալ փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին։

Իսպանիայի Ազգային դատարան բողոք է ներկայացրել կատալոնական ակումբի իրավական կարգավիճակ ունեցող անձանցից մեկը։ Լապորտան հայտարարել է, որ իր դեմ արշավը նպատակ ունի վարկաբեկել և վնասել իր հեղինակությանը։

«Ով էլ կանգնած լինի այս ամենի հետևում, դա անում է ինձ զրպարտելու, վարկաբեկելու և վնաս հասցնելու նպատակով։ Սա առաջին դեպքը չէ։ Դա հոգնեցուցիչ է։ Այս գործընթացը շարունակվում է արդեն որոշ ժամանակ և կշարունակվի, եթե դատարանը չմերժի բողոքը։

Ես գիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Սա իրավական և մեդիա ռազմավարություն է, որն ուղղված է իմ շահերին և նախընտրական արշավին վնաս հասցնելուն։ Այս ամենը սուտ է։ Նրանք ուռճացնում են իրավիճակը և հորինում պատմություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Նրանց նպատակը վնաս հասցնելն է։

Մենք չենք կարող հրապարակել որոշ պայմանագրեր։ Թափանցիկությունն ունի սահմաններ, որոնք բխում են ակումբի ռազմավարությունից։ Եթե փաստաթղթերը հրապարակվեն, դա կարող է վնասել ակումբի ռազմավարությանը, բացի այդ՝ կան գաղտնիության վերաբերյալ դրույթներ։ Մենք կարող ենք գործել հնարավորինս թափանցիկ՝ այնքանով, որքանով դա չի խախտում այդ դրույթները։ Սա սովորական բիզնես պրակտիկա է։

Մինչ այժմ նույնիսկ չգիտենք, թե ով է ներկայացրել բողոքը։ Ես միայն լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Այս ամենը արված է վնաս հասցնելու և զրպարտելու նպատակով», – նշել է Լապորտան։

Նախորդ հոդվածը
Ինտերն արժանի էր Նորվեգիայում պարտվելուն, բայց մենք կարող ենք շտկել իրավիճակը․ Քրիստիան Կիվու
Հաջորդ հոդվածը
Դիեգո Սիմեոնեն նախնական պայմանավորվածության է հասել Ինտերի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։