Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Չեմ սիրում ֆուտբոլ դիտել, 90 րոպեն չափազանց երկար է․ Ռոնալդինյո
23 Փետրվար 2026

Չեմ սիրում ֆուտբոլ դիտել, 90 րոպեն չափազանց երկար է․ Ռոնալդինյո

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոստովանել է, որ ֆուտբոլային հանդիպումներ դիտելն իրեն հաճույք չի պատճառում։ Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, բրազիլացին նախընտրում է սահմանափակվել միայն խաղերի կարևոր դրվագներով։

«Ինձ դուր չի գալիս ֆուտբոլ դիտելը։ Ինձ հետաքրքրում են միայն առանցքային պահերը, իսկ 90 րոպեն չափազանց երկար է։ Բացառություն կարող են լինել միայն եզրափակիչները կամ դերբիները... Մնացած բոլոր դեպքերում ինձ համար հետաքրքիր չէ։ Ես սկսում եմ նյարդայնանալ»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

Ռոնալդինյոն նաև նշել է, որ խաղերը դիտելիս չի կարողանում զսպել մասնագիտական քննադատությունը. «Մտածում ես՝ ինչպե՞ս կարող էր այս տղան նման փոխանցումը բաց թողնել։ Դա ինձ պարզապես զայրացնում է»։

Այս հայտարարությունը հնչել է Լոս Անջելեսում կայացած «Ռեալի» և «Բարսելոնայի» լեգենդների հանդիպման նախաշեմին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստա Ռիկայում կայացած լեգենդների «Էլ Կլասիկոյում» «արքայական» ակումբի վետերանները հաղթել էին 2:0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Ժոզե Մոուրինյոն Ռեալի դեմ խաղից առաջ չի շփվի ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Հաջորդ հոդվածը
Բենֆիկայի ֆուտբոլիստը պատրաստվում է դատի տալ Մբապեին և Վինիսիուսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։