Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ժոզե Մոուրինյոն Ռեալի դեմ խաղից առաջ չի շփվի ԶԼՄ ներկայացուցիչների հետ
23 Փետրվար 2026

Ժոզե Մոուրինյոն Ռեալի դեմ խաղից առաջ չի շփվի ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ Մադրիդ»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումից առաջ պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է չշփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Մոուրինյուն փետրվարի 23-ին հաստատել է, որ չի մասնակցի ո՛չ նախախաղային, ո՛չ էլ հետխաղային մամուլի ասուլիսներին։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին որակազրկվել է ՈւԵՖԱ-ի կողմից։ Որոշումը կայացվել է՝ կապված «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորի նկատմամբ հնարավոր ռասիստական արտահայտությունների գործի քննության հետ։

Առաջին հանդիպման ընթացքում, որն ավարտվել էր «Ռեալի» նվազագույն հաշվով հաղթանակով, Վինիսիուսը Պրեստիաննիին մեղադրել էր ռասիստական բնույթի խոսքերի համար։ ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել է արգենտինացի ֆուտբոլիստին՝ մինչև հետաքննության ավարտը։

Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Պրեստիանիին՝ ռասիստական սկանդալից հետո
Հաջորդ հոդվածը
Չեմ սիրում ֆուտբոլ դիտել, 90 րոպեն չափազանց երկար է․ Ռոնալդինյո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։