Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառված են
23 Փետրվար 2026

ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառված են

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «ԱԶ Ալկմար»-«Նոա» պատասխան խաղից առաջ հյուրերի սեկտորի համար նախատեսված բոլոր տոմսերը սպառված են, այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ շնորհակալ ենք մեր թիմի կողքին լինելու և հայրենիքի սահմաններից դուրս աջակցելու համար։ 

Ձեր աջակցությունը չափազանց կարևոր է մեր թիմի համար։ Առա՛ջ, «Նոա», առա՛ջ Հայաստան»,-նշված է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին խաղում «Նոան», Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ, հաղթել էր հոլանդական ակումբին։ 

«ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպումը կկայան փետրվարի 27-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։

Նախորդ հոդվածը
Բենֆիկայի ֆուտբոլիստը պատրաստվում է դատի տալ Մբապեին և Վինիսիուսին
Հաջորդ հոդվածը
Ռոնալդուն կմնա պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ անկախ ԱԱ-2026-ի արդյունքից. Մարտինես

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։