BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռոնալդուն կմնա պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ անկախ ԱԱ-2026-ի արդյունքից. Մարտինես
23 Փետրվար 2026

Ռոնալդուն կմնա պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ անկախ ԱԱ-2026-ի արդյունքից. Մարտինես

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բարձր է գնահատել թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի դերն ու նշանակությունը համաշխարհային ֆուտբոլում: Մարզիչը վստահ է, որ «Ալ-Նասրի» հարձակվողի կարգավիճակը չի փոխվի նույնիսկ 2026 թվականի Աշխարհի առաջնության արդյունքներից հետո:

«Կրիշտիանուն միևնույն է կմնա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը, և կապ չունի՝ կհաղթի՞ նա աշխարհի առաջնությունում, թե՞ ոչ: Մենք պատասխանատու ենք առավելագույնս օգտագործել տիտղոսի համար պայքարելու մեր հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ է մշտական վերլուծություն, ինքնակատարելագործում և այն ճիշտ մտածելակերպը, որն օգնեց մեզ հաղթել Ազգերի լիգայում»:

Ես դեռ երբեք չեմ աշխատել մի խաղացողի հետ, ով ամեն առավոտ իրեն տրամադրում է ավելի լավը դառնալուն։ Եթե Ռոնալդուն կարողանար խաղալ հավերժ, դա զգալիորեն կհեշտացներ երիտասարդ ֆուտբոլիստների ազգային թիմում հարմարվելու գործը։ Նա մտադիր է օգտագործել յուրաքանչյուր օրն ավելի ուժեղ դառնալու համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում անելով Portugal Football Summit Podcast-ին։

Նախորդ հոդվածը
ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառված են
Հաջորդ հոդվածը
Դե Յոնգն իր ցուցանիշով միացավ Կրոսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։