BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վանը հայտարարել է նիգերիացի նորեկների մասին
24 Փետրվար 2026

Վանը հայտարարել է նիգերիացի նորեկների մասին

Չարենցավանի «Վանը» հայտարարել է 2 նոր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին։

«Ֆուտբոլային ակումբ Վանը պաշտոնապես հայտնում է, որ 20-ամյա նիգերիացի պաշտպան Իբրահիմ Իստի Դանիելը համալրել է ակումբի կազմը։
Պաշտպանը հանդես է եկել նիգերիական «Րայթ թու ուին» ակադեմիայի, չեխական «Վիտկովիցի» և անգլիական «Դերբիի» Մ-19 տարեկանների կազմերում։
 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ննամանի Էմանուել Ննաեմեկան համալրել է ակումբի կազմը։
Կիսապաշտպանը մինչ այս հանդես է եկել նիգերիական «Րայթ թու ուին» ակադեմիայի և չեխական «Սլովացկոյի» Մ-19 տարեկանների կազմում»,-ասված է ակումբի հայտարարությունում։
 
Տարվա առաջին պաշտոնական խաղը «Վանը» կանցկացնի փետրվարի 27-ին՝ հյուրընկալվելով «Ուրարտուին»։ 
 
Ընթացիկ առաջնությունում չարենցավանյան թիմը անցկացրած 15 խաղից հետո 21 միավորով 6-րդ տեղում է։ 

Նախորդ հոդվածը
Դե Յոնգն իր ցուցանիշով միացավ Կրոսին
Հաջորդ հոդվածը
Կնուտսեն. Միգուցե հենց Մխիթարյանը տարբերություն ստեղծի Ինտեր – Բուդյո-Գլիմտ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։