BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Դե Յոնգն իր ցուցանիշով միացավ Կրոսին
23 Փետրվար 2026

Դե Յոնգն իր ցուցանիշով միացավ Կրոսին

Լա Լիգայի վերջին 10 մրցաշրջանների ընթացքում միայն 2 կիսապաշտպանի է հաջողվել 1 խաղում կատարել ավելի քան 115 փոխանցում և հանդիպումն ավարտել 97% փոխանցումների ճշգրտությամբ։

Ըստ Squawka վիճակագրական կայքի տվյալների՝ 1-ինը Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոոսն էր, որը 2018 թվականին «Խետաֆեի» դեմ խաղում կատարել էր 119 փոխանցման փորձ, որոնցից 117-ը հասել էին հասցեատիրոջը (փոխանցումների ճշգրտությունը՝ 98%):

Երկրորդը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է, որը բարձր արդյունավետություն է դրսևորել 2025/2026 մրցաշրջանի 25-րդ տուրի՝ փետրվարի 22-ին կայացած «Լևանտեի» դեմ խաղում։ Այդ հանդիպմանը, որն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով, դե Յոնգը կատարել է 117 փոխանցում, որոնցից 114-ը եղել են ճշգրիտ (97% ճշգրտություն):

Հոլանդացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն կմնա պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ անկախ ԱԱ-2026-ի արդյունքից. Մարտինես
Հաջորդ հոդվածը
Վանը հայտարարել է նիգերիացի նորեկների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։