BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի է ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման մրցավարական անձնակազմը
24 Փետրվար 2026

Հայտնի է ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման մրցավարական անձնակազմը

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելու է «ԱԶ Ալկմարին»։

Հանդիպումը կսպասարկեն Մոնտենեգրոն ներկայացնող մրցավարները՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Վլադան Տոդորովիչն ու Սրջան Յովանովիչը։ 4-րդ մրցավարը Միլոշ Բոշկովիչն է։

ՎԱՌ-ի գլխավոր մրցավարը Իվան Բեբեկն է՝ Խորվաթիայից։ Նրա օգնականը համերկրացի Մարիո Զեբեցն է։

Նշենք, որ Դաբանովիչը սպասարկել է 2023 թվականին կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան (3:1) ընկերական, Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի B լիգայի Հայաստան-Շոտլանդիա (1:4), ԱԱ 2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան (1։1), ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան- Ֆինլանդիա (0:2) և 2013/14 մրցաշրջանի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Ակտոբե»-«Գանձասար» (2։1) հանդիպումները։

Նշենք, որ «ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Sportmedia.am-ը հանդիպումը կլուսաբանի Ալկմարից։

Հիշեցնենք, որ թիմերի միջև Երևանում կայացած խաղում «Նոան», Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ, հաղթել էր նվազագույն հաշվով։

Նախորդ հոդվածը
Պորտուգալացի պաշտպանը կարիերան կշարունակի Փյունիկում
Հաջորդ հոդվածը
Մեքսիկայի նախագահը երաշխավորել է ԱԱ-ի անվտանգությունը՝ նարկոկարտելի առաջնորդի սպանությունից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։