BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Էդուարդ Սպերցյանը պատմել է Լիդսի տարօրինակ առաջարկների մասին
24 Փետրվար 2026

Էդուարդ Սպերցյանը պատմել է Լիդսի տարօրինակ առաջարկների մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի «Smol Talk» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում բացահայտել է անգլիական «Լիդսի» կողմից իրեն ձեռք բերելու անհաջող և տարօրինակ փորձերի մանրամասները:

Սպերցյանի խոսքով՝ ամեն անգամ պատուհանի վերջին օրերին իր հետ կապ են հաստատում պատահական մարդիկ.

«Տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկուկես օր առաջ ինձ զանգում է մի մարդ ու ասում. «Լսի՛ր, «Լիդսը» պատրաստ է քեզ առաջարկ ուղարկել՝ վարձակալության, պաա գնման իրավունքով»։ Ես ասում եմ. «Դուք ընդհանրապես ո՞վ եք, ինչո՞ւ եք ինձ զանգահարում»։ Ես գործակալ չունեմ, ուստի ասացի՝ զանգահարե՛ք ակումբ, ընդամենը մեկ օր է մնացել։ Ընդհանուր առմամբ, ես դա լուրջ չընդունեցի, և այդպես լինում է անընդհատ։ Սա նույնիսկ անհարգալից է»։

Ֆուտբոլիստը նշել է, որ անգլիական ակումբը յուրաքանչյուր յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում ցուցաբերում է հետաքրքրություն, բայց միշտ կրկնվում է նույն տարօրինակ սցենարը.

««Լիդսը» միշտ փորձում է կապ հաստատել։ Ես ասում եմ՝ դա անհնար է պատուհանի փակվելուց մեկ օր առաջ։ Վստահ եմ, որ նրանք ունեն ակումբի հետ կապ հաստատելու հնարավորությունները։ Եթե իրոք ցանկանում եք կամ մտածում եք այդ մասին, անմիջապես զանգե՛ք ակումբ։ Ստացվում է՝ յուրաքանչյուր կես տարին մեկ տարբեր մարդիկ են զանգում»,-նշել է Սպերցյանը։

 

Նախորդ հոդվածը
Մենք փորձել ենք վերադարձնել Մեսսիին․ Լապորտա
Հաջորդ հոդվածը
Լավագույնը լինելը մեծ պատիվ է, բայց քանի կա Մխիթարյանը՝ նա պետք է լինի առաջինը․ Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։