BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նեյմարը բացահայտել է, թե ինչի վրա է կենտրոնացած կարիերայի այս փուլում
24 Փետրվար 2026

Նեյմարը բացահայտել է, թե ինչի վրա է կենտրոնացած կարիերայի այս փուլում

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը Մունդիալ 2026-ին իր մասնակցությունը համարում է կարիերայի ներկայիս փուլի ամենակարևոր նպատակը: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հանդերձարանում իր թիմակիցների հետ ավելի ու ավելի հաճախ է քննարկում հենց այս թեման: Աշխարհի առաջնությունը բրազիլացի աստղի համար դարձել է իրական «առաքելություն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է Նեյմարին հրավիրել Մունդիալ 2026-ին միայն նրա գերազանց ֆիզիկական վիճակի դեպքում, հաղորդում է UOL-ը:

Իտալացին մտադիր է առաջնորդվել նախևառաջ խաղացողի ընթացիկ մարզավիճակով և բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու պատրաստակամությամբ։

Միևնույն ժամանակ, աղբյուրները պնդում են, որ Անչելոտին առանձնահատուկ համակրանք չունի ֆուտբոլիստի նկատմամբ, ուստի հրավիրելու որոշումը կախված կլինի բացառապես մարզական գործոններից։

Նեյմարը հանդիսանում է հարազատ «Սանտոսի» սան, որտեղ մասնակցել է 254 հանդիպման՝ դառնալով 147 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի՝ 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը
Լավագույնը լինելը մեծ պատիվ է, բայց քանի կա Մխիթարյանը՝ նա պետք է լինի առաջինը․ Սպերցյան
Հաջորդ հոդվածը
Ատլետիկոն պատասխան խաղում խնդիրներ չունեցավ՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։