Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է
04 Մարտ 2025

Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է:

5 խաղափուլից հետո Արամն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ: 6-րդ խաղափուլում Արամը և Հանսը կխաղան միմյանց դեմ:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր:

Նշենք, որ Վահեն բոլոր 5 խաղերում խաղացել է գրոսմայստերների դեմ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուէլ Պետրոսյանի հետ։

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր:

Նախորդ հոդվածը
Ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարում իմացել է իր առաջին մրցակցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։