BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արարատը ներկայացրել է նիգերիացի նորեկներին
25 Փետրվար 2026

Արարատը ներկայացրել է նիգերիացի նորեկներին

Երևանի «Արարատը» ներկայացրել է թիմի նորեկներին։

«Երևանի «Արարատին» են միացել երիտասարդ նիգերիացի ֆուտբոլիստներ Չիմերիե Ուկադիկեն, Օկեչուկվու Չուկվուն և Փրինս Օբինան։
Չիմերիե Ուկադիկեն (Chiemerie Divine Ukadike – 14.08.2004) ձախ պաշտպան է։ Նա «Արարատում» հանդես կգա 32 համարի մարզաշապիկով։
Օկեչուկվու Չուկվուն (Okechukwu Precious Chukwu – 07.05.2007) հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նա «Արարատում» կխաղա 6 համարով։
Փրինս Օբինան (Prince Emmanuel Obinna – 29.08.2007) եզրային կիսապաշտպան է և կխաղա 14 համարի մարզաշապիկով։
Ֆուտբոլիստներն «Արարատ» են տեղափոխվել նիգերիական «Գոլդեն Բութ» ակումբից:
Բարի գալուստ և հաջող ելույթներ ենք մաղթում Ուկադիկեին, Չուկվուին և Օբինային»,-ասված է ակումբի հայտարարությունում։
 
Տարվա առաջին պաշտոնական խաղը «Արարատը» կանցկացնի փետրվարի 27-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցելով «Ալաշկերտի» հետ։ 

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։