BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
25 Փետրվար 2026

Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Փետրվարի 27-ին 16-րդ տուրի երկու հանդիպումներով կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը:

Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ» - «Ալաշկերտ»

Փետրվարի 27, ժամը՝ 15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

51 խաղ, «Արարատը» հաղթել է 13 անգամ, «Ալաշկերտը»՝ 31, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 54-82

1-ին շրջան. 16.08.2025 «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3-0 (2-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Կարեն Նալբանդյան 5՛, 45+3՛, 3-0՝ Մոմո Տուրե 70՛, 11մ:

«Արարատ»՝ 10-րդ տեղ (3 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (29 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. Առաջնության գարնանային հատվածին «Արարատը» նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ 43-ամյա պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ, որը փոխարինել է Ալբերտ Սաֆարյանին: Վերջինիս գլխավորությամբ արարատցիներն անհաջող ելույթներ ունեցան առաջնության աշնանային հատվածում՝ անցկացրած 15 հանդիպումներում այդպես էլ չտոնելով գեթ մեկ հաղթանակ և 3 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Արարատի» կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմի միակ նորեկը 19-ամյա մալիացի պաշտպան Սուլեյմանե Տուրեն է: «Արարատից» հեռացել են Մարսելո դե Սոուզան, Ալասան Ֆայեն, Զաքարիա Մակնոնը, Ալսենի Տուրեն, Ջեյմս Ջոնան, Տիգրան Սարգսյանն ու Պողոս Այվազյանը:
2. Մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմը լիովին փոփոխած «Ալաշկերտը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Թիմի կազմը համալրել են Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն, նիգերիացի հարձակվող Ահմադ Խալիլ Սամանին, բրազիլացի կենտրոնական կիսապաշտպան Ռաֆայել Ժեսուսը, «Վանում հանդես եկած կոլումբիացի Ջեֆերսոն Գրանադոն և դարպասապահ Վլադ Չատունցը: Ալաշկերտից հեռացել են Մալիկ Օդեյինկան և Մսե Դենիսը:



3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր առաջնությունում «Արարատից կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակն արարատցիների նկատմամբ Ալաշկերտը տարել էր 2024թ. մայիսի 20-ին՝ 3-1:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արսեն Բեգլարյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի: Արարատցի Գոռ Լուլուկյանի համար այս հանդիպումը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում:Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:

«Ուրարտու» - «Վան»

Փետրվարի 27, ժամը՝ 17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

19 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 11 անգամ, «Վանը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-17
1-ին շրջան. 15.08.2025 «Վան» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Էդուարդ Վարդանյան 14՛, 0-2՝ Էրիկ Փիլոյան 80՛:
«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (29 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. «Ուրարտուն» հաջող ելույթների շնորհիվ չեմպիոնական մրցավազքի մասնակիցների թվում է: Թիմում չնչին փոփոխություններ են կատարվել: ԲԿՄԱ-ից հարազատ կոլեկտիվ են վերադարձել ակումբի սաներ Լևոն Բաշոյանն ու Գառնիկ Մինասյանը: «Ուրարտուի» կազմը համալրել է պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսան: Իսկ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը և Արման Իսայանը հանդես կգան ԲԿՄԱ-ի կազմում:
2. Վանում» կրկին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Չարենցավանյան ակումբում հանդես կգան բրազիլացի կիսապաշտպան Ալեսանդրո Գոմես դա Սիլվան, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, բրազիլացի կիսապաշտպան Մաուրո Նետոն, կոլումբիացի կենտրոնական պաշտպան Խավիեր Տոռեսը, նիգերիացի պաշտպաններ Իբրահիմ Իստի Դանիելը և Չուկվումաոբի Հենրի Օնուկուեն, նիգերիացի կիսապաշտպաններ Ննամանի Էմանուել Ննաեմեկան ու Մադուկա Էմեկա Փիթերը և հայ ֆուտբոլասերներին քաջատեղյակ, հայիթցի կենտրոնական հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Թիմից հեռացել են 4 գոլով «Վանի» լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Էրիկի Ռոդրիգեսը, Լուկաս Կաֆեն, Ջեֆերսոն Գրանադոն, Դենիս Դեդեչկոն, Ժոնատաս Սանթոս Մարտինիանոն, Ալբերտ Մնացականյանը, Արթուր Դանիելյանը, Սեդրիկ Եֆրեմ Դոն, Պետրոս Աֆաջանյանը, Յուսուֆ Իբրահիմը և Խամես Սանթոսը:



3. Նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղում հաղթելով «Ուրարտուին», «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության նախորդ 8 հանդիպումներում առանց հաղթանակների շարքը, որի ընթացքում 5 պարտություն էր կրել: Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» վերջին անգամ հաղթել է անցյալ տարվա մայիսի 28-ին՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:
«Վան»՝ Մոմո Տուրե - 4 գոլ:

«Շիրակ» - ԲԿՄԱ

Փետրվարի 28, ժամը՝ 15:00,  Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

12 խաղ, «Շիրակը» հաղթել է 6 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-8
1-ին շրջան. 16.08.2025 ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 2-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Գրենիկ Պետրոսյան 26՛, 2-0՝ Նարեկ Ջանոյան 69՛, 2-1՝ Լյովա Մրյան 76՛:
51-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը չիրացրեց 11մ հարվածը (Սոկրատ Հովհաննիսյանը հետ մղեց գնդակը):
«Շիրակ»՝ 8-րդ տեղ (10 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (15 միավոր):


Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1.Շիրակում» փոփոխություններն աննշան են: ԲԿՄԱ-ից հարազատ թիմ են վերադարձել ակումբի սաներ Նարեկ Ջանոյանն ու Սուրեն Ծառուկյանը, «Շիրակին» է միացել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կարագուլյանը:
Թիմից հեռացել են Ռոբերտ Դարբինյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Սերյոժա Ուռուշանյանն ու Ռազմիկ Հակոբյանը:
2. Ժամկետային զինվորական ծառայությամբ պայմանավորված՝ ԲԿՄԱ-ին են միացել Արտյոմ Դավիդովը («Նոա»), Արման Իսայանն ու Դավիթ Հարությունյանը (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Արամ Բարխուդարյանը («Արարատ Արմենիա»), շիրակցի Գագիկ Հովհաննիսյանն ու փյունիկցիներ Արտակ Գալստյանն ու Սեդրակ Մովսիսյանը: Նարեկ Ջանոյանից ու Սուրեն Ծառուկյանից բացի իրենց հարազատ ակումբներ են վերադարձել նաև ԲԿՄԱ-ում հանդես եկած Լևոն Բաշոյանը, Վյաչեսլավ Աֆյանն ու Գառնիկ Մինասյանը:



3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներում թիմերը մեկական հաղթանակ էին տարել, մեկ խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով (3-2) ԲԿՄԱ-ն ընդհատել էր շիրակցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը: Մինչև այդ միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել էր մրցակիցների 5-րդ հանդիպման ժամանակ՝ 2023թ. օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած խաղում: Հյուրերի հաղթանակն ապահովել էր «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը:
Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանում բանակայինները 3-րդ հաղթանակը տարան գյումրեցիների նկատմամբ:


Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Լյովա Մրյան – 5 գոլ:
ԲԿՄԱ՝ Միսակ Հակոբյան, Գրենիկ Պետրոսյան – 2-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը, որը «Նոայի» հետ նախորդ տուրի խաղում 5-րդ զգուշացումն էր ստացել: Ի դեպ, այդ խաղը Պետրոսյանի համար ֆուտբոլային կարիերայում 300-րդն էր:
«Շիրակից» խաղը բաց կթողնի 5 դեղին քարտի արժանացած Ռուդիկ Մկրտչյանը:

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»

Փետրվարի 28, ժամը՝ 17:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր 25 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 9 անգամ, «Փյունիկը»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-33
1-ին շրջան. 25.11.2025 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Խավիեր Մորենո 18՛:
«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (34 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (29 միավոր):


Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
 


1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդ երկու թիմերի մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է ու մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Արարատ-Արմենիան» Մանուել Տուլիպայի գլխավորությամբ հիանալի հանդես եկավ առաջնության աշնանային հատվածում՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Թիմի կազմը համալրել են հարձակողական ոճի կիսապաշտպան, Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի
ֆուտբոլիստ Զիդան Բանջաքին, սենեգալցի հարձակվող Ալիուն Նդոուրը և մարրոկացի պաշտպան Արրասսի Բուշաիբը։ «Արարատ-Արմենիայից» հեռացել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Ջոնաթան Դուարտեն, Միսակ
Հակոբյանն էլ վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նոա»:
2. «Փյունիկի» նորեկներն են գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն, պորտուգալացի եզրային
պաշտպան Գոնսալո Միգելը և Ռոբերտ Դարբինյանը: Վերջինս 2020/21թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Փյունիկ-2-ում»: Թիմ են վերադարձել Արտակ Դաշյանը, Խամես Սանթոսն ու Վյաչեսլավ Աֆյանը:
«Փյունիկից» հեռացել են Սերոբ Գալստյանը, Ժոել Բոպեսուն, Վագներ Գոնսալվեսը, Դանիիլ Պոլյանսկին
և Սանի Բուհարին:
 

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 7 խաղերից միայն երկուսում է «Փյունիկը» հաղթել: Մյուս հանդիպումներից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Բացի այդ էլ, նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» «Փյունիկին» հաղթել էր Սուպերգավաթի խաղում (4-0), առավելության էր հասել նաև Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում (2-0, 0-2, 4-2՝ 11մ):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:
«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո - 4-ական գոլ:

«Գանձասար» - «Նոա»

Մարտի 2, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

4 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-15
1-ին շրջան. 17.08.2025 «Նոա» - «Գանձասար»՝ 4-1 (3-1)
Գոլերը՝ 1-0՝ Հելդեր Ֆեռեյրա 7՛, 2-0՝ Գոռ Մանվելյան 24՛, 2-1՝ Լյուկ Մերիլ 26՛, 3-1՝ Տակուտո
Օշիմա 45+1՛, 4-1՝ Վիրջիլ Պինսոն 85՛:
«Գանձասար»՝ 9-րդ տեղ (10 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (23 միավոր):


Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
 


1. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Գանձասարը» վատ տպավորություն չթողեց առաջնության աշնանային հատվածում: Թիմի կազմում որոշակի կորուստներ կան: «Գանձասարից» հեռացել են պաշտպաններ Ռուբեն Կարագուլյանն ու Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպան Պետրոս
Ավետիսյանն ու հարձակվող Սեյդու Կոնեն:
2. «Նոան» 2026թ. պաշտոնական առաջին հանդիպումը հաղթանակով ավարտեց՝ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնելով Նիդերլանդների «ԱԶ Ալկմարին»: 1/8 եզրափակչի ուղեգրի հարցը կորոշվի վաղը կայանալիք պատասխան խաղում:
 


3. «Նոան» «Գանձասարի» ամենադժվարին մրցակիցներից մեկն է: Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած բոլոր 5 խաղերն էլ ավարտվել են «Նոայի» հաղթանակով, ընդ որում առաջին 4 խաղերում գրանցվել է խոշոր հաշիվ: Այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ «Նոան» 18 գոլ է խփել: Իսկ ահա գանձասարցիները դեռ չէին գտել մրցակցի դարպասի բանալին:
Եվ միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Գանձասարին» վերջապես հաջողվեց գրավել «Նոայի» դարպասը:
2024թ. դեկտեմբերի 8-ին մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին խաղում «Նոան» 7 անպատասխան գնդակ էր խփել գանձասարցիների դարպասը՝ տոնելով Հայաստանի առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Այդ խաղում Էրալդ Չինարին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:


Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Գոնսալու Գրեգորիու - 4 գոլ:

«Գանձասարի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Տարոն Ոսկանյանն ու Լյուկ Մերիլը: Նույն պատճառով «Նոայից» կբացակայեն Նարդին Մուլահուսեյնովիչն ու Բիլալ Ֆոֆանան, ինչպես նաև 5-րդ զգուշացումը ստացած Հովհաննես Համբարձումյանը: 

Նախորդ հոդվածը
Մենք աջակցում ենք Վինիսիուսին․ Պակետա
Հաջորդ հոդվածը
Արարատը ներկայացրել է նիգերիացի նորեկներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։