BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Վավրինկա. Իմ կարիեայում քամել եմ լիմոնը մինչև վերջին կաթիլը
26 Փետրվար 2026

Վավրինկա. Իմ կարիեայում քամել եմ լիմոնը մինչև վերջին կաթիլը

«Մեծ սաղավարտերի» եռակի հաղթող Ստեն Վավրինկան պատասխանել է այն հարցին, թե արդյոք առավելագույնին է հասել իր կարիերայի ընթացքում:

 «Կարծում եմ՝ միշտ էլ կլինեն մի քանի բաներ, որոնց համար կզղջաս: Բայց երբ ես նոր էի մտնում պրոֆեսիոնալ թենիս, երազանքս պարզապես թենիսիստ լինելն էր՝ խաղալ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, լինել թոփ-100-ում, լավ խաղալ ու հեռանալ: Դա էր իմ երազանքը:

Նպատակս էր զղջալու ոչինչ չունենալ, երբ ավարտեմ այս երկար ճանապարհորդությունը: Դու կարող ես զղջալ ինչ-որ բանի համար, եթե կարիերայիդ մի հատվածում վատ ես մարզվել, ինքդ քեզ առաջ չես մղել կամ չես պայքարել: Այդ պատճառով ինձ համար միշտ կարևոր է եղել անել առավելագույնը:

Հավատում եմ, որ լիմոնը քամել եմ մինչև վերջին կաթիլը: Ահա թե ինչու, զղջալու ոչինչ չունեմ: Կարծում եմ՝ արել եմ այն ամենը, ինչ կարող էի: Միշտ ձգտել եմ դառնալ իմ լավագույն տարբերակը: Ես շատ ուրախ եմ իմ նվաճումների, ուրախ եմ «Մեծ սաղավարտի» այդ երեք տիտղոսների, որոնք ունեմ, և մյուս բոլոր մրցաշարերի համար, որոնցում հաղթել եմ: Ո՛չ, չեմ կարծում, թե կարող էի ավելին անել»,- 41-ամյա շվեյցարացու խոսքն է մեջբերում Tennis.com-ը:

Նախորդ հոդվածը
Կրիշտիանու Ռոնալդուն գնել է իսպանական ակումբի 25 տոկոս բաժնետոմսերը
Հաջորդ հոդվածը
Պենետրան՝ Նոայի դեմ խաղի մասին. Մենք կարող ենք հաղթել աշխարհի գրեթե բոլոր թիմերին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։