Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ցրվենա Զվեզդան պարտվեց Լիլին ու լքեց պայքարը․ Տիկնիզյանը խաղաց 106 րոպե (տեսանյութ)
27 Փետրվար 2026

Ցրվենա Զվեզդան պարտվեց Լիլին ու լքեց պայքարը․ Տիկնիզյանը խաղաց 106 րոպե (տեսանյութ)

Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդան» ընդունել էր «Լիլին»։ Թիմերի միջև Ֆրանսիայում կայացած խաղում սերբական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով։

Բելգրադում իրադարձությունները անհաջող դասավորվեցին «Ցրվենայի» համար։ Արդեն 4-րդ րոպեին Օլիվիե Ժիրուն բացեց խաղի հաշիվը։ Մինչ հիմնական ժամանակի ավարտը դարպասի գրավում չարձանագրվեց ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 99-րդ րոպեին Նաթան Նգոյի խփած գոլը որոշիչ եղավ՝ պարգևելով «Լիլին» 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 106-րդ րոպեին։

1/8 եզրափակիչում «Լիլի» մրցակիցները կարող են լինել «Աստոն Վիլան» կամ Լիոնի «Օլիմպիկը»։ Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 27-ին։

Նախորդ հոդվածը
Միասին հասանք պատմական բարձունքի. Նոան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Հաջորդ հոդվածը
Ծանր գիշեր կլինի ինձ և իմ խաղացողների համար. Պերկովիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։